September 30, 2022

Էրդողանին Հունաստանում բողոքի ակցիաներով են դիմավորելու

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությանը Հունաստանում պատրաստվում են բողոքի ակցիաներով դիմավորել:

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Հունաստանի մայրաքաղաքի փողոցներում արդեն կախվել են պաստառներ. «Ոչ նոր օսմանիզին», «14-ի Էրդողանի այցի ընթացքում բողոքի երթ» գրություններով: Բացի այդ, մայիսի 10-ին Աթենքի Ռազմական թանգարանում կազմակերպվելու է «Ընդդեմ նեոօսմանիզմի» համաժողով:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հունաստան են մեկնելու 10 թուրք նախարարներ: Նախատեսվում է Աթենքում երկու երկրների նախարարների մասնակցությամբ Նախարարների խորհրդի նիստ գումարել:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4