January 24, 2021

Եւս երկու ամերիկացի սենատորներ իրենց աջակցությունն են հայտնել Ցեղասպանության ճանաչմանը

Ֆրանկ Լոթենբերգը եւ Էմի Քլոբուշարը միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող սենատորների թիմին։ Այս մասին հայտարարում է Ամերիկայի հայկական համագումարը։

Բանաձեւի նախագիծը ներկայացվել է Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից եւ կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ապրիլքսանչորսյան ելույթում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս պահի դրությամբ բանաձեւի նախագիծը գտնվում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին նմանօրինակ մի բանաձեւ ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4