December 8, 2022

ՀԱԿ-ը նշեց Երկրապահի օրը

Կեսօրին Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու համակիրներն Եռաբլուրում էին` նշելու Շուշիի ազատագրման 18-րդ ամյակը եւ Երկրապահի օրը:

Եռաբլուրում էին ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը` եղբոր` Վարդան Ջհանգիրյանի հետ եւ այլն: Այստեղ էր առավոտից նաեւ Գրետա Սարգսյանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր:

Առավոտյան Եռաբլուր եկել էին նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Երկրապահ կամավորների միությունը»` գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ժառանգություն» կուսակցության ԱԺ խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը «Ա1+»-ին ասաց. «Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս հաղթանակներն անիմաստ չեն լինի, քանի որ չլիներ Շուշիի ազատագրումը, չէր լինի Արցախի ազատությունն ու անվտանգությունը»:

ՀԱԿ-ը ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ մյուս ազատամարտիկների շիրիմներին:

«Ա1+»-ի հետ զրույցում ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանն առաջին հերթին շնորհավորելով զոհված երկրապահների ընտանիքի անդամներին, շնորհավորեց նաեւ բոլոր այն ազատամարտիկներին, որոնք այսօր անազատության մեջ են` Սասուն Միքայելյան, Մուշեղ Սաղաթելյան, Ժորա Սափեյան եւ այլն: Մեր այն դիտարկմանը, թե այսօր նա, փաստորեն, ԵԿՄ-ի հետ չի այցելել Եռաբլուր, նա պատասխանեց. «Ես կասեի` ԵԿՄ-ն մեզ հետ չէ»:

Այնուհետեւ ավելացնելով. «Այստեղ այս պահին գտնվում են այն երկրապահները, որոնք այդ առաքելությամբ մարտի 1-ին դուրս եկան` պաշտպանելու իրենց ժողովրդին սեփական իշխանություններից, ոստիկաններից` թույլ չտալով վիրավորելու իրենց քույրերի, մայրերի արժանապատվությունը»:

ՀԱԿ-ի մեկնումից հետո Եռաբլուր մարդկանց հոսքը դեռ շարունակվում է

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4