December 8, 2022

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՜ հայրենակիցներ,
Հարգելի՜ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և երկրի համար պատմական իրադարձություն էր, որ դարձավ նոր մեկնարկ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով մեր տնտեսությունն ու մշակույթը նոր մակարդակի բարձրացնելու հզոր ազդակ։ Այդ հաղթանակի համար մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց։ Տվեցինք մեծաթիվ զոհեր, որոնց հիշատակը վառ են պահելու նաև մեր զավակները: Ունեցանք հերոսներ ու զորավարներ, որոնց սխրանքը, որպես հայրենասիրության ու ռազմարվեստի օրինակ, ոգեշնչելու է ներկա ու գալիք սերունդներին։

Ճակատագրի բերումով 1992 թվականի նույն այս օրը հայոց պատմությունն արձանագրեց նոր հաղթանակ։ Շուշիի ազատագրումը փառք ու պատիվ բերեց հայոց անվեհեր ռազմիկներին։ Դա մեր պատասխանն էր նրանց, ովքեր մեր ժողովրդի դեմ սանձազերծեցին էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ: Հայ ժողովուրդն այլևս վճռական է ազատ ապրելու և չհանդուրժելու իր դեմ կիրառվող որևէ բռնություն։

Սիրելի՜ հայրենակիցներ,

Այսօր մենք խոնարհվում ենք մայիսյան հաղթանակները կռող անմահների հիշատակի առջև։ Նրանք արյամբ նվաճեցին մեր ժողովրդի ապրելու և զարգանալու իրավունքը, պատմական հնարավորությունն ու հեռանկարը։ Մենք երախտապարտ ենք նրանց։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ։ Մենք հպարտ ենք մեր հաղթանակներով և դրանք ամրապնդելու ենք ստեղծագործ աշխատանքով։

a1plus.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4