December 8, 2022

ԳՈՐԾ ԿՈՒՆԵՆԱՆ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը այսօր Երևանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության առջև ակցիա է կազմակերպել: Ազատագրման առթիվ տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ այդ հաղթանակն իր վճռորոշությամբ և բացառիկությամբ կարելի է համեմատել Սարդարապատի հետ, որոնց շնորհիվ ապրեց Հայը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է գործող ինստիտուտներով, ձևավորված պետական համակարգով, քաղաքացիական հասարակությանը բնորոշ տարրերով: ՍԴՀԿ-ն իր կառույցներով հայտարարել և հայտարարում է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը քննարկման ենթակա չեն: Յուրաքանչյուր ոք, ով կփորձի խլել արցախցու ազատությունը և անկախությունը, գործ կունենա ոչ միայն ԼՂՀ ազատատենչ բնակչի, այլ նաև Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հետ:

ՍԴՀԿ ներկայացուցիչներ Վարդան Խաչատրյանը և Նարեկ Գալստյանը շնորհավորական ուղերձ են փոխանցել Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանին: Վերջինս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել և պետք է վերադառնա բանակցային սեղան որպես հակամարտող կողմ: Կառլեն Ավետիսյանը կարևորել է Ղարաբաղի ժողովրդավարական, քաղաքական և տնտեսական առաջընթացը հաջողության հասնելու համար: Նա նշել է, որ երկարատև խաղաղության համար կարելի է փոխզիջման գնալ, սակայն արժանապատվության սահմաններում և միայն ժողովրդի համաձայնությամբ:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4