December 8, 2022

ԿՈՆԳՐԵՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է

1945թ. մայիսի 9-ին հաղթանակով ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը՝ մարդկությունը ազատելով վտանգավոր մի չարիքից։ Հայ ժողովուրդը, խորհրդային մյուս ազգերի թվում, այդ պատերազմին տվեց առավելագույնը եւ վաստակեց նվաճված հաղթանակը լիարժեքորեն իրենը համարելու իրավունքը։

1992թ. մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին՝ հայության երբեմնի ամենակարեւոր մշակութային, կրթական ու քաղաքական կենտրոններից մեկը։ Շուշիի ազատագրումը ոչ միայն խորհրդանշական, այլեւ, որպես իրական հաղթանակ, բեկումնային եղավ ղարաբաղյան ազատամարտի պատմության մեջ։

Հայ Ազգային Կոնգրեսը զույգ հաղթանակների առթիվ շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներին եւ ողջ հայ ժողովրդին։ Հաղթանակներ տարած ժողովուրդը, դրա շնորհիվ արմատապես փոխված հոգեբանությամբ, չի կարող հանդուրժել որեւէ անազատություն ու կաշկանդանք եւ վաստակել է իր երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու անկապտելի իրավունքը։

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4