November 27, 2020

Սիդնեյի հայերը բողոքի գործողություն են անցկացրել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման շաբաթվա նախօրեին Սիդնեյի հայ համայնքը բողոքի գործողություն է իրականացրել՝ ընդդեմ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման: Իրադարձությունը լուսաբանել են Channel 7 եւ SBS հեռուստաալիքները, նաեւ ABC, Triple J եւ SBS ազգային ռադիոցանցերը:

Գործողությունը կազմակերպվել է Ավստրալիայի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի կողմից: Փողոց են դուրս եկել նաեւ Սիդնեյի թուրքական համայնքի 100 անդամներ:

Ներկա են գտնվել մոտ 100 ոստիկաններ՝ թույլ չտալու հայ ցուցարարների եւ թուրքական ամբոխի միջեւ բախումներ: Հայերը, որոնց միացել են նաեւ ասորիներն ու հույները, վանկարկել են «1915, այլեւս երբեք», «Թուրքիան մեղավոր է, Թուրքիան պետք է պատասխան տա», «Մենք արդարություն ենք ուզում» եւ «Ցեղասպանությունը փաստ է» կարգախոսները

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4