September 25, 2023

Հայ ժողովրդի երախտավոր զավակ: Պրոֆեսոր Վահագն Տատրյանի ծննդյան 85 –ամյակը:

Եվրոպայի Հայերի Համագումարի եւ անձամբ իմ անունով

Շնորհավորում եմ Պրոֆեսոր Վահագն Տատրյանի ծննդյան 85 –ամյակը:

Սիրելի Պրոֆեսորին ցանկանում ենք երկար կյանք, բեղմնավոր աշխատանքի շարունակություն՝ ի փառս հայ ժողովրդի:

Հայ ժողովրդի երախտավոր զավակի միջազգայնորեն հաստաված գիտական անշեղ վերլուծությունների արդյունքում Հայոց դեմ կատարված Ցեղասպանությունը դարձավ անհերքելի պատմական ճշմարտություն: Միջազգային գիտական ու քաղաքական շրջանակներում Պրոֆեսոր Տատրյանի մինչ օրս կատարած վիթխարի աշխատանքը, բանախոսությունները, ինչպես նաեւ եզակի հրատարակությունները վիթխարի ժառանգություն է մեր ժողովրդին՝ հատկապես եւ պատմագիտությանը՝ ընդհանրապես:

Կրկին անգամ շնորհավորում ենք Պրոֆեսոր Տատրյանի ծննդյան 85-ամյա տարեդարձը եւ մաղթում երջանիկ ու երկար կյանք:

Եվրոպայի Հայերի Համագումարի Նախագահ

Կարո Հակոբյան

21-06-2011

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4