November 22, 2019

Եվրատեսիլում սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը ներկայացնելու է Գերմանիան

ԲԵՌԼԻՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսին Վիեննայում կայանալիք երիտասարդ երաժիշտների Եվրատեսիլի մրցույթում Գերմանիան ներկայացնելու է հայազգի տաղանդաշատ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը: Ինչպես հաղորդում է «Մարմարան», երկու տարին մեկ անգամ անցկացվող այս մրցույթին մասնակցում են 15-19 տարեկան եվրոպացի երաժիշտներ: Ներկայացված են բոլոր երաժշտական գործիքները: Հաղթողին որոշում է արհեստավարժ ժյուրին, որի կազմում լինում են աշխարհահռչակ արվեստագետներ:

Այս տարվա մրցույթին մասնակցելու են երիտասարդ երաժիշտներ Ավստրիայից, Հունական Կիպրոսից, Բելառուսից, Անգլիայից, Հունաստանից, Խորվաթիայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Շվեդիայից եւ Սլովենիայից:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 8-9-ին Վիեննայի հեռուստատեսության դահլիճում: Եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 14-ին Վիեննայի Ռաթհաուզպլաց հրապարակում:

Ժյուրին որոշելու է յոթ թեկնածուներին, որոնք անցնելու են եզրափակիչ փուլ եւ հանդես են գալու Վիեննայի ռադիոյի պետական նվագախմբի նվագակցությամբ: Համերգը, որին մասնակցելու են 45 հազար հյուրեր, հեռարձակվելու է մասնակից երկրների հեռուստատեսային կայանների կողմից:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայրապետ Առաքելյանը քյոլնաբնակ սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանի հետ ելույթ է ունենալու «Ալլիաժ» խմբի կազմում: Ի դեպ, Հայրապետը երկրորդ հայն է, որ մասնակցում է այս մրցույթին: 2004 թվականին այս մրցույթում Գերմանիան ներկայացրել է սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը եւ արժանացել երկրորդ մրցանակի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4