November 29, 2023

Միսլատայում ցուցադրվել է «Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմ

ՄԻՍԼԱՏԱ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Միսլատայի (Իսպանիա) օտարերկրացիների ինտեգրման կենտրոնում օրերս ցուցադրվեց «Ցեղասպանության լուսանկարիչը» փաստավավերագրական կինոնկարը: Ինչպես միջոցառման բացման խոսքում նշեց «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ֆիլմը մի ամբողջ վկայություն է, որը թուրքական բանակում ծառայող գերմանացի բժիշկ Արմին Վեգները թողել է ներկա սերունդների համար, որպեսզի մարդկության պատմության մեջ այլեւս նման վայրգություն չկրկնվի: Ֆիլմի դիտումից առաջ ներկաները, որոնց թվում էր նաեւ Միսլատայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Անտոնիո Սանչեսը, մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչպես տեղեկացնում է «Արարատ» միության նախագահը, «մոտ 40 րոպե տեւող ֆիլմն ամբողջովին կլանեց հանդիսատեսին, անսահտման վշտալից զգացումներ թողնելով նրա վրա»:

Ինչպես նշեց ֆիլմի ավարտին Միսլատայի քաղաքապետարանի ներկայացուցիչը, նա կարծում է, որ դեմոկրատական այս դարում Թուրքիան կամք կունենա ճանաչելու իրկանությունը: Ըստ Ա.Սանչեսի, պարտադիր է իմանալ ճշմարտությունը, որպեսզի ոչ մի ազգ նման դաժանություն չտեսնի:

Ֆիլմն անգլերենից իսպաներեն էր թարգմանել «Արարատ» միության նախագահը, իսկ ձայնագրությունն ու տեքստի ընթեցումն իրականացվել էր Միսլատայի Canal-25 հեռուստաընկերությունում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4