October 2, 2023

Երեւանում պատրաստվում են Հաղթանակի օրվան

Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված միջոցառումները մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում կմեկնարկեն առավոտյան ժամը 11։00-ից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեղեկատվությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը՝ խոսելով Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված տոնական միոջացառումների մասին։

Նշելով, որ ամեն տարվա նման այս տարի եւս նախատեսվում են Մեծ Հայրենականի մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանին պսակադրության եւ վետերանների մեծարման արարողություններ, Շահսուվարյանը տեղեկացրեց, որ մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում տեղի ունենալիք միջոցառումների շարքում նախատեսվում է նաեւ համերգային մեծ ծրագիր. «Բացի այդ, կաշխատի նաեւ այգու թանգարանը, ռուս զինվորականների հետ համատեղ փոքրիկ շքերթ կկազմակեպվի։ Ընդհանուր առմամբ, միջոցառումները կշարունակվեն միչեւ ուշ գիշեր»,- ամփոփեց Շահսուվարյանը։

Նշենք, որ Հայրենական Մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին նվիրված Մոսկվայում կայանալիք տոնական շքերթին մասնակցելու համար Հայաստանից Մոսկվա է մեկնել շուրջ 70 հոգուց բաղկացած զորախումբը։ Մոսկվայում կայանալիք տոնական զորահանդեսին մասնակցելու համար Հայաստանից մեկնելու են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4