October 2, 2023

Դինքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել Ստամբուլի փոխնահանգապետի դեմ

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել Ստամբուլի փոխնահանգապետ Մուսթաֆա Գյուրանի դեմ, ով հրաժարվել է փաստաբաններին ներկայացնել վարչապետի տեսչական հանձնաժողովի կողմից Հրանտ Դինքի սպանության հետ կապված ուսումնասիրությունների պատճեները:

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ` մայիսի 5-ին Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրման հանձնաժողովի կողմից կազմակերպվել է հանդիպում լրագրողների հետ, որի ժամանակ ներկայացվել են դատական գործընթացի վերջին զարգացումները:

Դինքի այրին` Ռաքել Դինքը, հայտնել է, որ դեռեւս 2007-ի ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետը հատուկ տեսչական խմբին հրահանգել էր ուսումնասիրել սպանության հետաքննության հետ կապված թերի կողմերը:

Այնուհետ փաստաբանները հայտնեցին, որ Ստամբուլի փոխնահանգապետը մերժել է վարչապետի տեսչական խմբի կողմից 2008-ի հոկտեմբերի 10-ին ավարտած զեկույցի պատճեն տրամադրել իրենց:

Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը տեղեկացրել է, որ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում Հրանտ Դինքի սպանության հետ կապված նոր զարգացումների եւ ապացույցների հետ մեկտեղ կրկին կուսումնասիրվի թուրքական դատարանի որոշումը, որով չի թույլատրվել, որ որպես վկա հանդես գա Ստամբուլի հետախուզության վարչության պետ Սաբըր Ուզունը եւ չի թույլատրվել հետաքննություն սկսել Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահի եւ հետախուզության փոխտնօրեն Բյուլենթ Քյոքսալի դեմ:

Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված հերթական դատավարությունը տեղի կունենա մայիսի 10-ին: Նույն օրը ժամը 10.00-ին «Հրանտի ընկերները» Ստամբուլի Բեշիքթաշի հրապարակում կրկին կհավաքվեն «Հրանտի համար, արդարության համար» կարգախոսով:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4