February 4, 2023

Ադրբեջանի նախագահի նստավայրում ադրբեջանցի բանվորը կացնահարել է քուրդ գործատուին

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի համար կառուցվող նախագահական նոր նստավայրում արյունալի իրադարձություն է տեղի ունեցել: Ապրիլի 30-ին ադրբեջանցի բանվորներից մեկը ազգությամբ քուրդ իր գործատուին նախ դանակահարել, հետո էլ կացնահարել : Գործատուն մահամերձ վիճակում հասցվել է հիվանդանոց, տեղեկացնում է «Ազադլըգ»-ը :

«Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, ադրբեջանցի բանվորի նման քայլի պատճառը նախագահական նստավայրի շինարարությունն իրականացնող թուրքական ընկերության ազգությամբ քուրդ ներկայացուցչի կողմից ադրբեջանցի բանվորների նկատմամբ անասնական վերաբերմունքն է եղել:

Ասվում է, որ շինարարությունում աշխատող ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացիները յոլա չեն գնում ադրբեջանցի բանվորների հետ: Ադրբեջանցիներին զայրացրել է հատկապես քուրդ բանվորների այն խոսքը, որ «նախագահի նստավայրն էլ է մերը, Ադրբեջանն էլ»: Թերթը նշել է, որ տեղի ունեցածը առաջին դեպքը չէ Ադրբեջանի նախագահի նստավայրի շինարարությունում:

panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4