January 28, 2021

ՀԱՄԱՅՆՔԸ ԴԻՄԵԼ Է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

Շվեցարահայ համայնքից մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ բավական հետաքրքրական իրավիճակ է տիրում Ժնևի հայ համայնքում վերջին ամիսների ընթացքում: Խնդիրն այն է, որ Մայր Աթոռը ջանքեր է գործադրում տեղի հայ համայնքի նվիրապետին Էջմիածնից ուղարկված նոր հոգևորականով փոխարինելու համար: Առաջին հայացքից թվում է, որ տարօրինակ ոչինչ չկա, և Էջմիածինը պետք է առանց դժվարությունների փոխի իր հոգևորականներին այնտեղ, որտեղ ցանկանում է, սակայն այս պարագայում համայնքում տարածված խոսակցություններն այլ բանի մասին են վկայում:

Համաձայն այդ խոսակցությունների, Էջմիածինը ներկայիս հոգևոր նվիրապետից պահանջել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գումար հավաքել, որն էլ չկարողանալով բավարարել աննախադեպ «հոգևոր քաղցը», կանգնել է պաշտոնից զրկվելու վտանգի առաջ: Սակայն, իմանալով էջմիածնական այս նկրտումների մասին` հոգևոր նվիրապետների ֆինանսական ապահովվածությունն իր վրա վերցրած շվեցարահայ համայնքում մեծ դժգոհություն է ի հայտ եկել, և համայնքն իր բողոքն է ուղղել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, որն էլ, ըստ ամենայնի, որոշել է բավարարել համայնքի պահանջը ու չհամաձայնել նոր նվիրապետի նշանակման հետ: Սակայն շվեյցարահայ համայնքից եկող տեղեկությունները փաստում են, որ Էջմիածինը դեռ չի դադարեցրել իր պայքարը նոր նվիրապետի նշանակման ուղղությամբ ու առավել ուժեցացրել ճնշումները ներկայիս հոգևոր հովվի վրա:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4