October 25, 2021

Իրավապաշտպան. «Ոստիկանապետը վաղուց պետք է հեռացված լիներ այդ պաշտոնից»

Ինձ զարմացնում է ոստիկանապետի կողմից ինքնասպանության վարկածի պնդումը,-«Ուրբաթ» մամուլի ակումբում ասել է Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝անդրադառնալով Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում սպանված Վահան Խալաֆյանի գործին։

Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Վահան Խալաֆյանն ինքնասպան է եղել։ Հետագայում, երբ հաստատվել էր վարկածը, որ ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում Վ. Խալաֆյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, ոստիկանապետը ներողություն էր խնդրել և նշել, թե կպատժի իրեն խաբող ոստիկաններին։

-Մինչև հիմա Գարիկ անունով օպերը ազատության և  ծառայության մեջ է,-ասել է Ա. Սաքունցն ու ավելացրել,-մտահոգություն ունեմ, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետն իր լծակները կարող է օգտագործել ազդելու կալանքի տակ գտնվող մարդկանց և նրանց հարազատների վրա, որը կարող է այնպես դրսևորվել, որ նրանք ընդհանրապես հրաժարվեն պնդել, թե իրենց նկատմամբ բռնություն է կատարվել։

Ինչ վերաբերում է Դավիթ Գուլումյանին, ով նույնպես ոստիկանությունում բռնության է ենթարկվել, Արթուր Սաքունցն ասել է, թե հրապարակավ հայտարարում է, որ եթե Դավիթ Գուլումյանի կամ նրա հարազատների հետ որևէ դեպք պատահի, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախաքննության մարմնի վրա։

Կարծում եմ, որ ոստիկանապետը վաղուց պետք է հեռացված լիներ այդ պաշտոնից։ Ակնհայտ սուտ ցուցմունքի համար Սարգիս Հացպանյանին դատապարտում են, իսկ ոստիկանապետին՝ ոչ։ Այս խտրական մոտեցումն ինձ մոտ մտահոգություն է առաջացնում,-հայտարարել է Ա. Սաքունցը։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4