September 30, 2022

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԵՆ ՎԱՎԵՐԱՑՎԻ

Ամերիկայի ձայն ռադիոկայանին տված հարցազրույցում Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերն ասել է, թե Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի պատճառով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մոտ ապագայում հնարավոր չէ: Ֆրեզերը նշել է, թե դրան չի նպաստում նաեւ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը եւ վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հիմնախնդրում:

Սաբինա Ֆրեզերի կարծիքով, ներկայում պետք է թողնել արձանագրությունները և փորձել լուծել հարցեր: Օրինակ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Երկու երկրների ղեկավարները վերջին 1,5 տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են: Իսկ դա կարող է վերածվել դիվանագիտական հարաբերության: Սահմանների ճանաչումը նույնպես կարող է նպաստել դրան, ասել է Սաբինա Ֆրեյզերը:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4