September 30, 2022

Հայաստանի Վճռաբեկ դատարանը հրաժարվել է քննել Նիկոլ Փաշինյանի բողոքը

Հայաստանի Վճռաբեկ դատարանը ետ է վերադարձրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ փաստացի հրաժարվելով քննել այն:

Հիշեցնենք, որ Փաշինյանի պաշտպանները դատարանից պահանջել էին բեկանել Քրեական վերաքննիչ դատարանի մարտի 9-ի որոշումը: Նիկոլ Փաշինյանը 2010թ. հունվարի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ մարտի 9-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վճիռը՝ միայն մասամբ համաներում կիրառելով եւ կրճատելով ժամկետը:

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն սպառել են ներպետական բոլոր ատյանները, նախնական նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, եւ այժմ պատրաստվում են հիմնական գանգատը հղել եվրոպական այդ կառույցի

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4