November 22, 2019

Եվա Ռիվասը չորրորդն է

Եվրոպական բուքմեյքերական ընկերությունների կանխատեսումներով` «Եվրատեսիլ – 2010» -ում Հայաստանի ներկայացուցիչը` Եվա Ռիվասը, կզբաղեցնի 4-րդ հորիզոնականը:

Այդ կանխատեսումների համաձայն «Եվրատեսիլ – 2010» – ի հաղթող կճանաչվի Գերմանիայի ներկայացուցիչ երգչուհի Լենան իր «Satellite» երգով: Բուքմեյքերական խաղադրույքների եռյակում են նաեւ Ադրբեջանը ներկայացնող Սաֆուրան եւ Իսրայելի ներկայացուցիչ Հարել Սկատը:

«Եվրատեսիլ – 2010-ը» այս օրերին ֆորումների հիմնական թեման է:

«Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի օգտին ենք քվեարկելու, նա լավագույնն է, եւ նրա ներկայացրած երգը ավելի լավն է, քան Գերմանիայի մասնակցինը, ում համար բոլորը դնում են խաղադրույքներ: 50 եվրո եմ դրել Հայաստանի օգտին », – ֆորումներից մեկում գրում է Ալեքսը` Հունաստանից:

Եվա Ռիվասի երգը սկանդալի առիթ է դարձել ադրբեջանական եւ թուրքական ֆորումներում: Ադրբեջանցիները թեեւ վստահ են իրենց հաղթանակում, սակայն բարկացած են իրենց ԶԼՄ- ների վրա, քանի որ ըստ նրանց. «Խոսելով Հայաստանի մասին եւ անընդհատ կրկնելով, որ Ռիվասի երգը գողացված է եւ շատ վատը, դուք ավելի շատ եք գովազդում նրան»:

Ի դեպ, եվրոպական 10 երկրներ հրաժարվել են մասնակցել այս մրցույթին` այն համարելով չափազանց թանկ հաճույք տնտեսական ճգնաժամի պայմաններում: Բացառությունը Չեխիան է, որը մասնակցությունից հրաժարվել է նախորդ տարիների անհաջող փորձերի պատճառով:

Հիշեցնենք, «Եվրատեսիլ – 2010» տեղի է ունենալու մայիսի 25-29- ը, Նորվեգիայի Օսլո քաղաքում` 23 000 տեղանոց «Տելենոր Արենե» – մարզադաշտում: Մրցույթի անցկացման համար արդեն իսկ ծախսվել է 17 մլն եվրո:

Եվա Ռիվասը ելույթ է ունենալու մայիսի 27-ին մրցույթի երկրորդ եզրափակիչում

a1plus

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4