
Հայաստանի պատճառով կարող են լուրջ խնդիրներ ծագել Թուրքիայի հետ: Նման եզրակացության է եկել վրացական «Ախալի թաոբա» պարբերականը: Ինչպես գրում է թերթը, Վրաստանի խորհրդարան է ուղարկվել հայկական համայնքի ուղերձը, որում նրանք խնդրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թեեւ խորհրդարանը կարող է հետաձգել հարցի քննարկումը, բայց վաղ թե ուշ պատգամավորները ստիպված են լինելու վերադառնալ այդ հարցին: Ինչ որոշում էլ ընդունվի, այն հարեւան երկրներից մեկի դժգոհությունն է հարուցելու՝ Հայաստանի, եթե մերժվի, եւ Թուրքիայի, եթե ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:
Բոլորին է հայտնի Վրաստանի եւ Թուրքիայի կապերը: Եւ քիչ հավանական է, որ երկրի ղեկավարությունը կգնա իրավիճակի սրման՝ իր առավել խոշոր առեւտրային գործընկերոջ հետ: Նշենք որ Ցեղասպանության ճանաչման դեպքում կփչանան հարաբերությունները նաւ Ադրբեջանի հետ”,- ամփոփել է վրացական թերթը:
news.am
Leave a Reply