January 28, 2022

ՀՀԿ. Ադրբեջանը պետք է ազատի իր կողմից բռնազավթված տարածքները, այդ թվում եւ Շահումյանը

Նովրուզ Մամեդովը հայտնի է իր անհեթեթ հայտարարություններով. նա սպառված քաղաքական գործիչ է, ով ամեն կերպ փորձում է հիշեցնել իր մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե Հայաստանը Լաչինից եւ Քելբաջարից դուրս գալու համար ժամանակ է խնդրել:

Նշելով, որ հայկական կողմի՝ ազատագրված տարածքներից դուրս գալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, Հովհաննես Սահակյանը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում. «Ավելին, Ադրբեջանը պետք է ազատի իր կողմից բռնազավթված տարածքները, այդ թվում եւ Շահումյանը, այնտեղ բնակեցնի մի քանի հարյուր հազար հայ փախստականների։ Հայաստանի կողմից արվող փոխզիջումների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ ժամանակ»,- ամփոփեց նա։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Հայաստանը Լաչինից եւ Քելբաջարից իր զինված ուժերը դուրս բերելու համար ժամանակ է խնդրել, եւ որ այդ գործընթացը մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4