
ՉԵԶՆԱ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իտալիայի Չեզենա քաղաքում բնակվող տեր եւ տիկին Մարգարյանների նախաձեռնությամբ անցկացվել է հուշ-երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցին: Երեկոյին մասնակցել են Չեզենայի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ եւ իտալացի նշանավոր մտավորականներ:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Չեզենայի քաղաքապետարանի Միջազգային կապերի վարչության ղեկավար Միքել Ֆրանչեսկոն եւ Էմիգլիա-Ռոմանիա շրջանի արտաքին քաղաքական հարցերով վարչության փոխնախագահ Պիեդրո Մարալդին, ովքեր մեծ ցավով են խոսել հայերի հանդեպ կատարված Ցեղասպանության մասին:
Երեկոյի շրջանակներում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին փաստավավերագրական ֆիլմ: Ներկաները դիտել են նաեւ Տրավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմը: Չեզենոյի հայկական համայնքից ստացված տեղեկությունների համաձայն, երեկոյի ընթացքում հայկական մեղեդիների ներքո մասնակցիները կիսել են իրենց մտորումները` մարդկության հանդեպ կատարված 20-րդ դարի ոճրագուծության վերաբերյալ:
Լուսանկարներում պատկերված են
1. Ձախից` Տեր եւ տիկին Մարալդիներ, Տեր եւ տիկին Մարգարյաններ
2. Տեր եւ տիկին Մարգարյաններ, դոկտոր-պրոֆեսոր Բարատելլի (Բոլոնիայի Համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր):
Leave a Reply