November 22, 2019

ԲԱԶՄԱՇԵՐՏ ԿՈՎԿԱՍՙ ՆՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական հանդեսն իրազեկում է, թե Կովկասի մասին երկու նոր հրապարակումներ են ամփոփվել իրենց նորՙ 272 էջանոց համարում: «Կովկաս. պատմություն, մշակույթ, քաղաքականություն» վերնագրյալ հրատարակության հեղինակները քաղաքագետ, Մյունխենում Կենտրոնական Ասիայի քաղաքագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանում ԵԱՀԿ-ի աշխատակից Մարի Քարին ֆոն Գումփփենբերգը եւ Համբուրգի Արեւելքի ինստիտուտի նախկին տնօրեն, պրոֆեսոր Ուդո Շթայնբախն են:

Աշխարհաքաղաքական մեծ դեր ունեցողՙ գազով եւ նավթով հարուստ տարածաշրջանը, հատկապես Եվրոպայի համար ռազմավարական եւ քաղաքական անվտանգության տեսակետից մեծ նշանակություն ունեցող գազամուղն ու նավթամուղն այս կռվախնձոր տարածաշրջանը դարձնում են ճգնաժամային: Ու հաճախ մոռացության է մատնվում, որ Կովկասը հարուստ է մշակույթների բազմազանությամբ, գեղեցիկ բնապատկերներով: Սույն գրքում բազմաթիվ փորձագետներ լույս են սփռում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի ռուսական շրջաններիՙ Չեչնիայի, Դաղստանի, Ինգուշիայի, ինչպես նաեւ հարեւան Թուրքիայի եւ Իրանի վրա: Տրված է հակամարտության մեծ օջախներիՙ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Չեչնիայի պատմական եւ քաղաքական նկարագիրը: Ինչպես գրքի մասին գրախոսականն է իրազեկում, սա եզակի հայացք է Կովկասին: Գիրքն արկածային գրականություն չէ, այլՙ ճշգրիտ վերլուծություն: Հատորն արժե 14,95 եվրո:

ԱՆ. Հ., Գերմանիա

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4