«Փոքր թատրոնի» դռներն այսօր փակ էին գրող-հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Ընտրություններ» փաստագրական ֆիլմի ցուցադրման համար :
Մոտ 70 հրավիրյալներ այսօր կանգնել էին «Փոքր թատրոնի» փակ դռների առաջ: Նրանցից ոմանք զայրացած էին, ոմանք` վիրավորված, իսկ ոմանց համար իշխանություններն ֆիլմի ցուցադրությունն արգելելով անակնկալ չէին մատուցել:
Ֆիլմի շնորհանդեսից միայն մի քանի ժամ առաջ այսօր Տիգրան Պասկեւիչյանին հայտնել են, թե Գեղագիտական դաստիրակության կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն արգելում է ֆիլմի ցուցադրությունը «Փոքր թատրոնում»:
«Ես հանդիպեցի Լեւոն Իգիթյանի հետ, նա ասաց, որ արգելողը ոչ թե ինքն է, այլ Կրթության նախարարությունը»,-ասաց Տիգրան Պասկեւիչյանը
Նա այսօր հասցրել է այցելել նաեւ Գիտության եւ Կրթության նախարարության համապատասխան բաժին. «Նախարարությունում ինձ ցույց տվեցին մի թուղթ, որը կոչվում է «Օրինակելի կանոնադրություն»: Այս կանոնադրության 9-րդ կետի համաձայն` Կրթության ոլորտի պետական, ոչ առեւտրային կազմակերպություններին հաստատությունում արգելվում է քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը: Ես նրանց ասացի, որ ընդամենը ֆիլմ եմ ցուցադրում: Ես ոչ կազմակերպություն եմ ստեղծում եւ ոչ էլ գործունեություն ծավալում»: Պասկեւիչյանի բացատրությունները չեն բավարարել ֆիլմի ցուցադրումը արգելվողներին:
Պասկեւիչյանի ֆիլմը վերաբերվում է 2008թ. նախագահի ընտրություններին եւ դրան նախորդող ու հաջորդող իրադարձություններին: «Ֆիլմի ցուցադրության արգելումը ես գնահատում եմ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի կոպիտ խախտում: Ես որպես հեղինակ զրկված եմ ֆիլմը ցուցադրելու հնարավորությունից, իսկ այսքան մարդ` տեղեկատվություն ստանալու իրավունքից»,- «Ա1+»-ին ասաց Պասկեւիչյանը:
Ֆիլմի շնորհանդեսին հրավիրված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին «Փոքր թատրոնի» փակ դռներն ամենեւին չզարմացրեցին. «Սա օրինաչափ երեւույթ է, քանի որ մենք գտնվում ենք դասական բռնատիրությունում: Կզարմանայի, եթե դռները բաց լինեին»: Զարմացած չէր նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը. «Արդեն 2 տարի է բոլոր դռները փակ են: Սա սովորական երեւույթ է, իսկ սովորական երևույթներին անդրադառնալ ես չեմ ուզում»:
Պակեւիչյանի ֆիլմը դիտելու էր եկել նաեւ լրագրող Արմեն Դուլյանը. «Այս իշխանությունները երեւի լավություն են անում ֆիլմի հեղինակներին: Այդ ֆիլմը կուղարկվի արտասահման եւ կգրվի, որ դրա ցուցադրումը ՀՀ-ում արգելվում է եւ ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը միանգամից կաճի: Ինձ համար անակնկալ էր փակ դռներ տեսնելը: Լավ ինչի՞ համար են այս ամենը անում»:
Ինչ համար են դռները փակում հարցի պատասխանն ուներ նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը. «Այս իշխանություններն ամենաշատը վախենում են ազատ խոսքից, ուղղակի սարսափում են: Մեր բոլոր քաղբանտարկյալները ձերբակալվել են ազատ արտահայտվելու համար: Այսօր Նիկոլ Փաշինյանը պատանդ է պահվում հենց ազատ խոսքի համար: Ֆիլմի ցուցադրման արգելումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանություններն տանկերից ավելի շատ սարսափում են ազատ խոսքից; Մեր հասարակությունը պետք է սա գիտակցի եւ պայքարի իր իրավունքների համար»:
Նախկին քաղբանտարկյալի կինը` Մելիսա Բրաունը, որն աջակցել է Պասկեիչյանի «Ընտրություններ» ֆիլմի նկարահանումներին, «Ա1+»-ին վստահեցրեց, որ անկախ իշխանությունների ստեղծած խոչընդոտներից` ֆիլմը տեսնելու հնավորություն կունենան բոլորը: Այսօր ֆիլմի շնորհանդեսին բոլոր հրավիրվածներին բաժանվեց ֆիլմի DVD տարբերակը:
Ներկայացնում ենք Տիգրան Պասկեւիչյանի հայտարարությունը
Հանրությունը նախապես տեղեկացվել էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19:30-ին Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի փոքր թատրոնի դահլիճում ցուցադրվելու է իմ սցենարով նկարահանված «Ընտրություն» ֆիլմը։ Տարածվել էր մամուլի հաղորդագրություն, բաժանվել էին հրավիրատոմսեր։
Ապրիլի 16-ի առավոտյան թատրոնի ադմինիստրացիայից տեղեկացրեցին, որ ԳԴԱԿ տնօրեն Լեւոն Իգիթյանն արգելել է ֆիլմի ցուցադրությունը։ Տնօրենի հետ հանդիպելուց հետո պարզվեց, որ արգելքը դրվել է ԿԳ նախարարությունից՝ հղում անելով ինչ-որ օրենքի։ Իգիթյանն ասաց, թե հրահանգը ստացել է ԿԳՆ պաշտոնյա Արման Այվազյանից։
Որպես օրինապաշտ քաղաքացի՝ որոշեցի մինչեւ վերջ հետամուտ լինել եւ պարզել, թե ո՞ր օրենքի, ո՞ր կետով է արգելվել ցուցադրությունը։ Հանդիպեցի ԿԳՆ-ի մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Այվազյանին։ Վերջինս պատճենահանեց եւ տրամադրեց ՀՀ Կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N1392-Ն որոշման երրորդ հավելվածը, որն օրինակելի կանոնադրություն է «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) համար։
Ըստ վարչության պետի՝ արգելման հիմքը սույն օրինակելի կանոնադրության ընդհանուր դրույթների 9-րդ կետն է. «Հաստատություններում չեն թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը»։
Ակնհայտ է, որ ֆիլմն՝ ինչ բովանդակություն էլ այն ունենա, ոչ մի կապ չունի քաղաքական, կրոնական կազմակերպություններ ստեղծելու եւ նմանատիպ գործունեություն ծավալելու հետ։ Այսուհանդերձ՝ ինձ իրավունք եմ վերապահում հայտարարել, որ ԿԳՆ-ի դրած ապօրինի արգելքով հեղինակի եւ հրավիրված հանդիսատեսի նկատմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի, տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը։
Քանի որ ԿԳՆ-ի պաշտոնյան խորհուրդ տվեց ֆիլմը ցուցադրել դրա համար նախատեսված վայրերում, սույն հայտարարությունը կարող է համարվել նաեւ դիմում ՀՀ Մշակույթի նախարարին՝ կինոթատրոններից որեւէ մեկում Սահմանադրության 27-րդ հոդվածի խախտումը վերացնելու պահանջով։
Տիգրան Պասկեւիչյան
Հ.Գ. Ի դեպ սա իմ երկրորդ ֆիլմն է, որի ցուցադրությունն արգելվում է։ Առաջինի՝ Երեւանի կենտրոնի իրացման մասին պատմող «Օտարում» ֆիլմի, ցուցադրումը 2008 թվականի հոկտեմբերին քաղաքական պատճառներով մերժել էր «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը։ Երկու դեպքում էլ վճարումը երաշխավորված էր։

Leave a Reply