January 19, 2022

Ստամբուլում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին 52 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ

Ապրիլի 24-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող ինժեներների մշակույթի դահլիճում ցուցադրվել է Լոուրենս Ջորդանի 2004-ին նկարահանած 52 րոպե տեւողությամբ «Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմը նկարահանված է օսմանյան արխիվներից հանված այն փաստաթղթերի հիման վրա, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանության գլխավոր կազակերպիչների` Էնվեր, Թալեաթ եւ Ջեմալ փաշաների նպատակները եւ որոշումները: Ֆիլմում ներկայացված են այն ժամանակվա Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վալտեր Ռոսլերի, Հարփութում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դեւիսի, Ստամբուլում Գերմանիայի դեսպան Կոնրադ ֆոն Վագենհայմի, Ստամբուլում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ այլ դիվանագետների վկայություններ, ինչպես նաեւ ցեղասպանությունից փրկված հայերի վկայությունները:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4