July 19, 2019

Ֆրանսիական հանդեսն ամբողջությամբ նվիրված է Լեռնային Ղարաբաղին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) Նուբար գրադարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում լույս է տեսել ֆրանսալեզու «Ժամանակակից հարցերի հայկական հանդես»-ի 11-րդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Լեռնային Ղարաբաղին, նրա առջեւ ծառացած խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն, հանդեսում տեղ են գտել հարցազրույցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի, հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի, Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական համագործակցության հաձնաժողովի անդամ Եվգենի Կիրիլովի հետ:

Ապրիլյան այս համարում ուշագրավ հոդվածներ են հեղինակել հանդեսի գլխավոր խմբագիր, Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի դասախոս Ռեյմոնդ Կեւորկյանը, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Ժերար Գերգերյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4