January 19, 2022

Քաղաքապետարանը Ազատության հրապարակը կզբաղեցնի փետրվարի 15-ից մարտի 15-ը:Երեւանի Ազատության հրապարակը զբաղված կլինի փետրվարի 15-ից մարտի 10-ը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի հունվարի 27-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի հունվարի 25-ի իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, ի գիտություն է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի հունվարի 27-ի իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը իր ասուլիսում հայտարարել էր, թե ՀԱԿ-ը փետրվարի 18-ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4