January 19, 2022

Ալեքսեյ Սիսակյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 6-ին Մոսկվայում

ՄՈՍԿՎԱ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) տնօրեն ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի թաղումը տեղի կունենա մայիսի 6-ին Մոսկվայի Տրոեկուրյան գերեզմանոցում: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:

«Սա վիթխարի կորուստ Է մեզ բոլորիս համար, ինստիտուտի համար,- ասել Է նա:- Անդառնալի կորուստ»: Ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ Ալեքսեյ Սիսակյանը վախճանվել Է 2010 թվականի մայիսի 1-ին կյանքի 66-րդ տարում: Նա հայտնի ֆիզիկոս-տեսաբան Էր, գիտության եւ միջազգային գիտական համագործակցության խոշոր կազմակերպիչ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4