January 19, 2022

Ադրբեջանական ուժերը 165 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 23-ից 29-ն ընկած ժամամակահատվածում իրադրությունը կրկին անհանգիստ է եղել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդն, օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, ընդհանուր առմամբ նշված ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է   շուրջ  165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արեւելյան  եւ հյուսիսարեւելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը  կիրառել է АК, СВД, Սեւ նետ, ПК, ДШК, УТЁС  տիպի փորք եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների  կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4