January 19, 2022

Թուրքիայում դատապարտում են Դինքի սպանության մասին գիրք գրած լրագրողի ահաբեկումը:_Arslan, who authored a book about Dink’s assassination, terrorized in Turkey:_В Турции осуждают угрозы в адрес автора книги об убийстве Динка

Թուրքիայի «Մեդիա միությունը» խստորեն դատապարտել է Հրանտ Դինքի սպանության մասին գրած գրքի համար թուրք լրագրող Ադեմ Յավուզ Արսլանին ահաբեկելու և սպառնալու գործողությունը: 
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» պարբերականը:

Հիշեցնենք, որ «Մի հայ կա. Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» վերնագրով գրքի հեղինակ Ադեմ Յավուզ Արսլանը օրերս ստացել էր տարօրինակ պարունակությամբ ծանրոց, որում եղել էին Կալաշնիկով տիպի ինքնաձիգի երեք փամփուշտ և մեկ սպիտակ սպորտային գլխարկ: Ի դեպ` 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը երեք փամփուշտ էր արձակել ու գլխին այդ պահին եղել էր սպիտակ մարզական գլխարկ:

Միությունը հայտարարել է, որ այդ սպառնալիքն ուղղված է ոչ միայն Արսլանի, այլ նաև մամուլի ազատության դեմ:
«Թուրքիայի Հանրապետության սահմանադրության 28-րդ հոդվածի երաշխավորության տակ առնված մամուլի և իրազեկվելու ազատությանը խոչընդոտող այդ արարքն անընդունելի է: Հուսանք, որ պատկան մարմինները կհայտնաբերեն օրինախախտներին»,- ասված է միության հաղորդագրության մեջ:

Panorama.am

Arslan, who authored a book about Dink’s assassination, terrorized in Turkey

 “Media Union” of Turkey deeply condemns activities to terrorize and threaten Turkish journalist Adem Yavuz Arslan who authored a book about Hrant Dink, “Zaman” writes.

It’s worth reminding that Yavuz Arslan received a parcel in these days where he found a gun with three cartridges and a white cap. In 2007, when Samast murdered Dink, he gunned three cartridges and was wearing a white cap.

The Union declared not only Arslan is threatened but freedom of media does in Turkey.

В Турции осуждают угрозы в адрес автора книги об убийстве Динка

«Союз Медиа» Турции осудил угрозы в адрес турецкого журналиста Адема Явуза Арслана, автора книги об убийстве Гранта Динка. Об этом сообщает газета Zaman.

Союз заявил, что эта угроза направлена не только против Арслана, но и против свободы слова. 

«Это действие, препятствующее реализации свободы слова и информации, гарантированной 28-ой статьей Конституции Турции, неприемлемо. Будем надеяться, что соответствующие органы выявят нарушителей закона», – сказано в сообщении Союза. 

Напомним, что на днях автор книги «Есть один армянин. Рассекречивание убийства Гранта Динка» Адем Явуз Арслан получил странную посылку, в которой были три патрона от автомата Калашникова и спортивная шапочка. Отметим, что убийца Динка Огюн Самаст во время убийства отстрелял три патрона, а на его голове была белая спортивная шапочка.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4