January 19, 2022

«Չորրորդ ինքնիշխանություն».Սոցապ նախարարը բացահայտել է «վերեւների» հանցավոր գործունեությունը:«Էլ ձեզանից էն 200 դրամները չենք ուզելու, որովհետւ մեզանից էլ վերեւներից չեն ուզում», հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը՝ զրուցելով սոցիալական ապահովության ոլորտի նախկին աշխատակիցների հետո։

«ՉԻ»-ն փաստը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Արթուր Գրիգորյանը փաստորեն բացահայտելէ հանցավոր այն մեխանիզմը, որը տարիներ շարունակ գործել է համակարգում՝ նախքան իր պաշտոնավարումը։ Փաստորեն, թոշակ բաժանողները թոշակառուներից 200-ական դրամ են վերցրել եւ համապատասխան խողովակներով հասցրել «վերեւներին»։

Ի դեպ, Հայաստանում մոտ կես միլիոն թոշակառու կա, իսկ դա նշանակում է, որ «վերեւներին» հասցված գումարը կազմել է ամսական մոտ 100 միլիոն դրամ, տարեկան՝ մեկ միլիարդից ավելի։ Խոսքը, փաստորեն, լավ կազմակերպված թալանի մասին է, ընդ որում՝ տարիներ շարունակ թալանվել է բնակչության ամենաանպաշտպան խավը։ Հետաքրքիր է՝ դատախազությունն այս հայտարարությունը կընդունի՞ որպես «հաղորդում հանցագործության մասին» եւ պատասխանատվության կկանչի՞ ոլորտի նախկին ղեկավարներին, թե՞ իրավապահներն էլ են իրենց փայն ունեցել «վերեւներին» ուղարկվող գումարներից»։

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4