January 19, 2022

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Մեհդիլի, Քարվենդ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Թաղիբեյլի, Շխլար, Բաշ Քարվենդ և Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4