January 19, 2022

Զանգվածային ու կտրուկ թանկացումներ

2010թ. ապրիլին 2009-ի ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 32.7% գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել է 4.5%: Նույն ժամանակահատվածի համար կենդանական եւ բուսական յուղերի գնաճը կազմել է 5.5%, իսկ մարտի համեմատ` 2.8%: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 4.5% գնաճով: Մսամթերքը 2009-ի ապրիլի համեմատ թանկացել է 14.8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.9%-ով: Գնաճ է գրանցվել նաեւ կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի, այլ մթերքի, հացամթերքի շուկայում 0.1-1.0%-ով: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. ապրիլին 2009-ի ապրիլի համեմատ արձանագրվել է 8.7% գնաճ, իսկ մրգի ապրանքախմբում գնաճը կազմել է 10.2%:

zhamanak.com

PHOTO BY a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4