January 17, 2021

Էդվարդ Նալբանդյան. դիվանագիտությունը՝ վիկիլիքսություն չէ:Դիվանագիտությունը՝ վիկիլիքսություն չէ։ Հանրային հեռուստաընկերությանը տված տարեվերջյան հարցազրույցում Wikileaks դիվանագիտական սկանդալային բացահայտումներին հարցին ի պատասխան ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա հույս է հայտնել, որ Wikileaks-յան բացահայտումները ժամանակավոր երեւույթ են:

Դիվանագիտության պատմության մեջ նման բան պատահել է մեկ անգամ։ Ռուսասանում հեղափոխությունից հետո Լենինի հրահանգով նոր արտաքին գործերի նախարարությունում, որտեղ աշխատում էին միայն 20-30 հոգի, հանձնարարվեց խումբ ստեղծել եւ այդ խմբի մեջ մտավ նախարարության կեսը:

Խումբը` Նիկոլայ Մարկովի գլխավորությամբ զբաղվում էր դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի նախապատրաստմամբ, խմբագրմամբ, հրատարակմամբ, որոնք յոթ հատորով լույս տեսան: Իհարկե գլխավոր նպատակը նախկին իշխանությունների վարկաբեկումն էր: Դրա հետ զուգահեռ հայտարարվում էին նաեւ, որ նոր կառավարությունը ոչ է ասում գաղտնի բանակցություններին եւ որեւէ ոչ հրապարակային բանակցություններին: Հետո իհարկե հետ կագնեցին,- դիվանագիտական պատմությանն պատմությանն անդրադառնալով նշել է նախարարը՝ ավելացնելով, որ չգիտի մի հաջողված փորձ, որ թերթերի հրապարակումների միջոցով կարելի է բանակցել եւ հաջողության հասնել: Պատկերացրեք, որ նամակագրությունը ինչ-որ երկու անձի կամ անձերի միջեւ հրապարակեն, որտեղ անձնական հարցեր կարող են լինել, մտերիմների մասին տարբեր կարծիքներ կան,-օրինակ է բերել արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեւույթը չի կարող աջակցել դիվանագիտությանը

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4