October 25, 2021

2010 թ.–ին հանրապետությունից մեկնածների թիվը 19,8 %-ով գերազանցել է ժամանածների թվին.Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին)

նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ ավելացել  է 7,7 հազարով կամ 19,8 %-ով և կազմել է -46,3 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով’ -55,2 հազար մարդ:

Նոյեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 11,9  հազար մարդ՝ նախորդ տարվա նոյեմբերի 15,7 հազարի դիմաց:

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, ավելացել է 552,0 հազար մարդով կամ 21,1 %-ով և կազմել է 3172,1 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռն ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 46,0%:

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4