October 25, 2021

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՍԽԱԼ ԿԱՌՈՒՅՑ Է.Համահայկական բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը պատասխանատվություն կրում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության համար,

քանի որ նրա տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականն էր, “բայց որպես տնտեսագետ նրա մասին շատ վատ բան չեմ ասի”, դեկտեմբերի 23-ին Մամուլի Ազգային ակումբում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 
 
Խոսելով Համահայկական բանկի մասին, նա ասել է, որ դա սխալ կառույց է: Նրա խոսքով, պետք էր համահայկական ներդրումային հիմնադրամ դարձնել Հայաստան համահայկական հիմնադրամը: Հրանտ Բագրատյանն ասում է, որ հիմնադրամն այժմ տարեկան հազիվ հավաքում է 15 միլիոն դոլար, այն դեպքում, երբ հայությունն աշխարհում տնօրինում է մոտ 700-800 միլիարդ դոլար կապիտալ: Ըստ Հրանտ Բագրատյանի, այդ կապիտալի համեմատ 15 միլիոնը չնչին գումար է: Իսկ այդ չնչինության պատճառն այն է, որ պետք է մարդկանցից ոչ թե նվիրատվություն, այլ ներդրում ակնկալել, դրա վրա տոկոս դնելով, որպեսզի ներդրված փողը նա հետ ստանա տոկոսով:
 
Մինչդեռ համահայկական բանկի տարբերակը, ըստ Հրանտ Բագրատյանի, հանգեցնելու է նրան, որ դրա վրա է դրվելու ոչ եկամտաբեր ծրագրերի ֆինանսավորման բեռը եւ “սպիսատ” են արվելու փողերը, այդ թվում պետական, որոնք կտրվելու են ժողովրդի բերանից: Բանն այն է, որ համահայկական բանկը ենթադրում է նաեւ պետական փողի ներառում:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4