October 25, 2021

Ոչ ոք անպատիժ չի մնա. Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար.Ոչ ոքի արտոնություն չի տրվելու, օրենքի առջև հավասար են բոլորը։ Այսօր լրագրողներին ներկայացնելով տարեկան հաշվետվությունը, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Անցնող տարում իրականացրած ուսումնասիրություների արդյունքում խոշոր խախտումներ ու չարաշահումներ են հայտնաբերվել առողջապահության, կրթության և գիտության, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններում, Կոտայքի մարզպետարանում, Հրազդանի ու Ծաղկաձորի քաղաքապետարաններում:

Հ. Հովսեփյանն ասաց, որ ստուգումների արդյունքների մասին զեկուցել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: «Նախագահն ամեն ինչի մասին տեղյակ է, ոչինչ առանց հետևանք չի մնա, ոչ ոք անպատիժ չի մնա»,-ասաց նա: Հ. Հովսեփյանի խոսքով, անցնող տարում տարբեր պաշտոններից ազատման գործին անմասն չեն եղել վերահսկողական ծառայության բացահայտումները:
Ծառայության ղեկավարն ասաց, որ 2009-ի ընթացքում պետությանն ու քաղաքցուն է վերադարձվել 1 մլրդ 400 մլն դրամ:

Այս պահին էլ ստուգումներ իրականացվում են, հաջորդ տարվա ծրագիրը կներկայացվի նախագահի հաստատմանը:
 

 Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4