January 28, 2022

Ազգային ժողովն ընդունեց օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրենքը.Armenian Parliament Passes Controversial Language BillԱյսօր Ազգային ժողովը 69 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:-

Դեմ է քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը «Հետքին» ասաց, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցել քվեարկությանը` հավանաբար հուսալով, որ քվորում չի ապահովվի, սակայն իշխանական կոալիցիայի խմբակցությունները կողմ են քվեարկել:

Արամ Ապատյանը ենթադրեց, որ քվորում ապահովվել է` պատգամավորներին զանգահարելով, հրահանգելով ու խորհրդարան կանչելով: Քաղաքացիական նախաձեռնությունը պիկետ էր անում ԱԺ-ի մուտքի մոտ այն ժամանակ, երբ օրենքը քվեարկվեց:

Առաջին ընթերցմամբ Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեություն նախատեսող օրինագիծն ընդունվել էր հունիսի 24-ին` Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրը:

Որպեսզի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքը մտնի կիրառության մեջ, նախագահը պետք է վավերացնի այն: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է պայքարել, որ նախագահը չվավերացնի օրենքը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հայտարարել է, որ օգտագործելու է օրինական բոլոր միջոցները, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ չգործեն: Նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե անգամ օրինագիծն ընդունվի, իրենք այնպիսի մթնոլորտ կստեղծեն օտարալեզու դպրոցների շուրջ, որ դրանք չեն կարողանա գործել:

Armenian Parliament Passes Controversial Language Bill

By a vote of 69 to 1, the Armenian National Assembly today passed two controversial bills that would make modifications to the “Language Law” and the “Public Education Law”. Many in Armenia regard the bills as a threat to Armenian language instruction in the country.

The only opposing vote came from independent MP Viktor Dallakyan. Aram Apatyan, a member of a civic organization that had fought against passage of the bill, told Hetq that Heritage Party and ARF MP’s did not participate in the vote in the hope that a parliamentary quorum would not be reached. The bill passed on the second hearing.

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4