January 28, 2022

ԱԺ փոխնախագահը նոր բան չունի ասելու, թե ինչո՞ւ «Մարտի 1-ի» գործով այդպես էլ մարդասպանները չբացահայտվեցին.Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը ոչ մի նոր բան չունի ասելու մարտի 1-ի դեպքերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին նա նշեց այսօր՝ դեկտեմբերի 22-ին կայացած ասուլիսում:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքական մեծամասնությունը կամք չի դրսեւորել մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ, եւ հասարակությունն այդպես էլ որեւէ մերդասպանի չի տեսել, Նիկոյանը պատասխանեց, որ մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, ներկայացրել մեծ զեկույց  եւ նոր բան չկա ասելու:

Դիտարկմանը, թե իշխանությունը խոսում է հանդուրժողականությունից, բայց մինչ օրս բանտում են քաղբանտարկյալները, այդ թվում իրենց գործընկեր Սասուն Միքայելյանը, ԱԺ հանրապետական փոխնախագահը պատասխանեց. «Ես ցավում եմ, եւ կուզենայի, որ մարտի 1-ը չլիներ, Սասունն էլ  այնտեղ չլիներ»:

Նա անդրադարձավ նաեւ կոալիցիայի աշխատանքին,  նշելով. «Ես կարծում եմ, որ կոալիցիան կատարել է իր առջեւ դրված խնդիրները: Բայց անկախ նրանից, թե որ կուսակցությունն է ղեկավարում ոլորտը, հասարակության պահանջները ՀՀԿ-ից են»: Նա նաեւ հավելեց, որ թեեւ ՀՀԿ-ն ուներ քաղաքական մեծամասնություն, սակայն գնաց կոալիցիայի ստեղծման: «ՀՀԿ-ն իր գործընկերների համար թափանցիկ եւ կանխատեսելի է»,- իր խոսքն ամփոփեց Նիկոյանը:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4