January 28, 2022

Ադրբեջանը մեկ օրում ավելի քան 50 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը.-Azerbaijan violates ceasefire regime more than 50 times within a day

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 50 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը:

«Հատկանշական է, որ այդքանից հետո պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան կատարվածի մեղքն, իր սովորության համաձայն, ոչ միայն փորձում է բարդել հայկական կողմի վրա, այլև մտացածին լուրեր է տարածում առ այն, թե իբր դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21։15-ի սահմանում, Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ստորաբաժանումների կոմիից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում կիրառվել են հրետանային միջոցներ»,– նշում է ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ
տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Դա ադրբեջանական պրոպոգանդայի հերթական սադրանքն է, որն այլ նպատակ չի հետապնդում, քան միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը նախահարձակի դերում ներկայացնելը: ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես միշտ, հարգում են հրադադարի ռեժիմի պահանջները:

Իսկ ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակայքում արձանագրված պայթյուններին, ապա ըստ մեր հետախուզության տվյալների, դրանք ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գոտում տեղակայված զինապահեստներից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունք էին»,– մեկնաբանելով հրետակոծության մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված լուրը՝ ասել է ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը։

Tert.am

Azerbaijan violates ceasefire regime more than 50 times within a day

The ceasefire regime on the Nagorno Karabakh-Azerbaijan contact line was violated more than 50 times after midnight on December 19, with the gunshots being mainly directed to the south-eastern, eastern and north-eastern sections of Karabakh defense positions, reported the press service of the Nagorno Karabakh Defense Army. 

“The Azerbaijani propaganda attempts to shift the blame on the Armenian side, alleging that Karabakh defense subdivision released gunshots from the artillery in the direction of Talish village at 9:15 pm on December 17,” the ministry says in a news release.

“That’s yet another provocation by the Azerbaijani propaganda, which is aimed at convincing the international community that Defense Army is an aggressor. Our subdivisions have always shown respect for the ceasefire accord,” says the statement.

Commenting on the recent explosions in Borsunlu village (Terter region), the head of the Defense Army’s PR Department, Colonel Senor Harutyunyan, said they resulted from an emergency incident in one of the frontier arsenals of the Azerbaijani army. 
 

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4