October 4, 2022

Ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը. Սերժ Սարգսյան.-Serzh Sargsyan: In case of aggression, Armenia will recognize Artsakh.-В случае возобновления Азербайджаном военной агрессии, Армения признает независимость Арцаха – Серж Саргсян

Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգարժա́ն Նախագահ Նազարբաև,
Հարգարժա́ն տիկին նախագահող,
Տիկնա́յք և պարոնա́յք,
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների այս հանդիպումը կարելի է յուրահատուկ համարել. այն ԵԱՀԿ առաջին գագաթնաժողովն է 21-րդ դարում և առաջինն է հետխորհրդային տարածքում: Շնորհավորում եմ ղազախստանյան գործընկերներին և անձամբ Նուրսուլթան Նազարբաևին ակտիվ նախագահության և բարձր մակարդակով անցկացվող գագաթնաժողովի համար:

ԵԱՀԿ տարածքում բնակվող ժողովուրդները հույսով և սպասումով են հետևում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը ևս կարող է ակնկալել այդ նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համընդհանուր են` անկախ երկրի չափերից, բնակչության քանակից և բնական պաշարներից:

Լեռնային Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն`լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին և Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորվեցին նաև երկու իրավահավասար պետական կազմավորումներ`Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության և Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջև կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին:

Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատև խաղաղության հաստատման համար:

Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար: Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը:

Տիկնա́յք և պարոնա́յք,
Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլև իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում և ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից: Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որևէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա: Իսկ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի` հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները և պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը` Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը` հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան: Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ի սպառ ոչնչացման երկարատև և հետևողական քաղաքականության գագաթնակետը:

Հարգելի́ գործընկերներ,
Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլև շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է:

Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար:

Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք:

Հարգելի́ գործընկերներ,
ԵԱՀԿ գագաթնաժողովն ինքնին մեծ կարևորություն է ներկայացնում կազմակերպության հետագա գործունեության համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն մեծ ավանդը, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը` Ղազախստանը, ներդրել է այս երկար սպասված հանդիպումն իրականություն դարձնելու և բարձր մակարդակով անցկացնելու համար:
Շնորհակալություն»։
 

Tert.am

Serzh Sargsyan: In case of aggression, Armenia will recognize Artsakh

Armenian president Serzh Sargsyan delivered Thursday a speech at the OSCE Summit taking place in Astana, Kazakhstn.

The text of the speech is below:

President Nazarbayev,
Madam Chairperson,
Ladies and Gentlemen,

This meeting of the Heads of States participating in the Organization for Security and Co-operation in Europe is, in a way, unique: This the first summit of the OSCE in the 21st century and the first to be held in the post-Soviet area. I would like to congratulate the Kazakhstani partners and personally President Nursultan Nazarbayev for the active chairmanship and excellent organization of the Summit.

Peoples living in the OSCE region have been following with hope and anticipation for holistic implementation of the principles enshrined in the Helsinki Final Act. The people of Nagorno Karabakh are one of them, entitled to expect the implementation of these principles and commitments, which are universal regardless of size of a country,
its population, or natural resources. Nagorno Karabakh proclaimed its independence in September 1991, followed by the Referendum on independence conducted in December in full compliance with the norms of international law, as well as the Soviet legislation which was in effect at the time. With the subsequent disintegration of the USSR, two legally equal state entities emerged: the Republic of Azerbaijan and the Nagorno Karabagh Republic.

In response to the policy of ethnic cleansing and full-fledged military aggression unleashed by Azerbaijan in 1992 against Karabagh, the unrecognized, yet legitimate state of Nagorno Karabagh, in the face of imminent extinction of its people, was forced to resort to its right to self-defense in full compliance with the norms of international law.
Failing to purge Nagorno Karabagh of its Armenian population by military action, in May of 1994 Azerbaijan was compelled to sign the tripartite ceasefire Agreement with Nagorno Karabagh and Armenia. That ceasefire could have become a basis for establishing durable peace in the interests of the people of the region.

The subsequent 16 years have been used by Azerbaijan, under the guise of negotiations and contrary to the efforts of the Minsk Group, to make preparations for a new military adventure. In Baku they believe that the cause-and-effect relationship behind the Karabagh conflict has been forgotten. By evoking today the need to reclaim territories currently under the control of the Nagorno Karabagh Self-Defense Army, Azerbaijan fails to acknowledge that it is impossible to eliminate the consequences of aggression without addressing the root cause of the conflict.

Ladies and Gentlemen,

To my knowledge Azerbaijan is the only country on the European continent that boasts the manifold increase of its military spending. However, no necessary actions are taken with regard to Azerbaijan flagrantly exceeding the maximal levels on possession of treaty-limited materiel set by the Treaty on Conventional Armed Forces in Europe; moreover, such offensive materiel is being sold to it, including by states participating in the OSCE. All this is accompanied by blatant Armenophobic statements by Azerbaijani leaders, by calls that incite animosity, aggression and violence. It has reached the point where Azerbaijani officials never miss a chance to claim that the capital of Armenia, Yerevan, is located (quote) “on historical Azeri lands” (end of quote). Recently at UNESCO they challenged the intellectual rights to the Khachkar, the stone-cross masterpiece of Armenian Christian art, insisting that the Khachkar is nothing else but an example of Azeri art. If that were to be the case, one may only wonder what was the rationale, just five years ago, behind the barbaric destruction of one of the greatest-ever monuments of that art, the medieval Armenian cemetery in Juga with thousands of Khachkars, and the construction in its place of a military firing-range. Incidentally, this became the present day epitome of a long-standing and persistent policy of total eradication of Armenian cultural heritage in Nakhijevan, a region that enjoys the highest degree of autonomy within Azerbaijan.

Distinguished colleagues,

The attempts of Azerbaijan to extort unilateral concessions through the threat of the use of force are doomed to fail upfront; they continue to remain the major impediment on the way to compromise and the settlement of this problem. And within the last week I was once again assured that Azerbaijan at this stage has no interest in the resolution of the Karabagh problem. Its sole objective is to inflict as much damage as possible on
Armenia.

Armenia categorically refuses to accept the resumption of military hostilities in Nagorno Karabagh as an option. In case Azerbaijan resorts to military aggression, Armenia would not have any other choice but to recognize the Nagorno Karabagh Republic de jure and to invest all its capabilities into ensuring the security of the people
of Artsakh.

Nagorno Karabagh has no future within Azerbaijan and, whatever the solution, it should emanate from the will of the people of Karabagh. This is the axis of the right of people to self-determination. Azerbaijan has neither legal, nor political, nor moral grounds for its claims over Nagorno Karabagh.

Distinguished Colleagues,

This OSCE Summit is of paramount importance for the future activities of the Organization. I would like to underline the great contribution of Kazakhstan, the country holding OSCE Chairmanship, to the Organization of this long-expected meeting, and thank the hosts for their warm hospitality.

Tert.am

В случае возобновления Азербайджаном военной агрессии, Армения признает независимость Арцаха – Серж Саргсян

В своём сегодняшнем выступлении на саммите ОБСЕ в Астане Серж Саргсян заявил, что на данном этапе Азербайджан не заинтересован решением нагорно-карабахского конфликта и стремится не к урегулированию проблемы, а к нанесению Армении как можно большего вреда. Ниже представляем текст выступления президента РА Сержа Саргсяна:

«Уважаемый Президент Назарбаев,
Уважаемая госпожа Председатель,
Дамы и господа,

Эту встречу глав государств-участников Организации по безопасности и сотрудничеству в Европе можно считать особенной: это первый саммит ОБСЕ в 21-ом веке и первый – на постсоветском пространстве. Поздравляю казахстанских коллег и лично Нурсултана Назарбаева с активным председательством и проводящимся на высоком уровне саммитом.

Проживающие на пространстве ОБСЕ народы с надеждой и ожиданием следят за полноценным применением принципов, содержащихся в Хельсинкском Заключительном Акте. Среди них – народ Нагорного Карабаха, который также может ожидать выполнения этих самых принципов и обязательств, являющихся всеобщими, независимо от размеров страны, численности населения и природных ресурсов.

Нагорный Карабах в сентябре 1991 г. провозгласил свою независимость, и вслед за этим в декабре того же года состоялся референдум о независимости Нагорного Карабаха, что полностью соответствовало нормам международного права и действующему законодательству Советского Союза. В результате последовавшего за этим распада СССР на территории бывшей Азербайджанской ССР сформировалось два равноправных государственных образования – Азербайджанская Республика и Нагорно-Карабахская Республика.

В ответ на проводимую со стороны Азербайджана политику этнических чисток и развязанную против Самоопределившегося Карабаха в 1992 году вооруженную агрессию, Нагорный Карабах – непризнанное, но легитимное государство, для спасения стоявшего перед угрозой уничтожения народа было вынуждено прибегнуть к самообороне, что полностью соответствовало нормам международного права.

Не достигнув военным путем изгнания армян из Нагорного Карабаха, Азербайджан был вынужден в мае 1994 года подписать трехсторонне соглашение о прекращении огня с Нагорным Карабахом и Арменией. Перемирие могло стать началом для установления в регионе длительного мира, отвечающего интересам народов.

Но Азербайджан прошедшие 16 лет под покровом переговоров, вопреки усилиям Минской группы, использовал для подготовки новой военной авантюры. В Баку считают, что причинно-следственная связь карабахского конфликта забыта. Когда сегодня Азербайджан говорит о необходимости возвращения находящихся под контролем армии самообороны Нагорного Карабаха территорий, он забывает, что невозможно ликвидировать последствия им же развязанной агрессии, не ликвидировав при этом саму причину конфликта.
Дамы и господа,
Азербайджан – единственная известная мне страна на европейском континенте, которая с гордостью говорит об удвоении своего военного бюджета. Против акцентированного нарушения допустимых границ обычных вооружений в Европе не только не принимаются необходимые меры, но и производится продажа этого типа вооружений, в том числе, и государствами-членами ОБСЕ. Всё это приправляется открыто антиармянскими выступлениями руководства Азербайджана, призывами, сеющими вражду, агрессию, насилие. Дело дошло до того, что официальные лица Азербайджана не упускают случая, чтобы сказать, что столица Армении Ереван находится на так называемых «исторических азербайджанских землях». А недавно в ЮНЕСКО оспаривали авторское право на хачкар – шедевр армянского христианского искусства, и настаивали, что хачкар – это не что иное, как образец азербайджанского искусства. Можно только недоумевать, почему, в таком случае, всего пять лет назад был столь свирепо уничтожен один из крупнейших памятников этого искусства – армянское средневековое кладбище в Джуге, с тысячами хачкаров, на месте которого построен военный полигон.

Кстати, это, уже в наши дни, в Нахиджеване, имеющем в составе Азербайджана самый высокий уровень автономии, стало кульминацией длительной и последовательной политики полного уничтожения армянского культурного наследия.

Уважаемые коллеги,
Попытки Азербайджана вырвать, угрожая силой, односторонние уступки не только изначально обречены на неудачу, но и продолжают оставаться основным препятствием для урегулирования проблемы на основе компромиссного варианта. А за последнюю одну неделю я вновь убедился, что на этом этапе Азербайджан не заинтересован в решении проблемы Нагорного Карабаха. Его единственная цель – нанести максимальный вред Армении.

Армения категорически не принимает вариант возобновления боевых действий в Нагорном Карабахе. В случае возобновления Азербайджаном военной агрессии, у Армении не будет иного выбора, как признать Нагорно-Карабахскую Республику де юре и приложить все свои возможности для обеспечения безопасности народа Арцаха.

Нагорный Карабах не имеет будущего в составе Азербайджана, и, каким бы ни было решение, оно должно исходить именно из воли народа Карабаха. В этом суть права народов на самоопределение. Азербайджан не имеет ни правовой, ни политической, и ни моральной основы для претензий в отношении Нагорного Карабаха. 

Уважаемые коллеги,
Саммит ОБСЕ сам по себе имеет очень важное значение для дальнейшей деятельности организации. Хочу особо подчеркнуть тот большой вклад, который внесла председательствующая в ОБСЕ страна – Казахстан, в то, чтобы сделать эту долгожданную встречу реальностью и провести ее на высоком уровне. 
Спасибо».
 

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4