January 28, 2022

Օվկիանոսից օվկիանոս. ԵԱՀԿ-ն անցնում է համագործակցության նոր մակարդակի.Այսօր Աստանանում բացվեց ԵԱՀԿ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցում են կազմակերպության բոլոր մասնակից երկրները և գործընկերները.

պետությունների 28 առաջնորդ, այդ թվում՝ 27 նախագահ և Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահը, Շվեյցարիայի փոխնախագահը, որը դեկտեմբերի 10–ից կդառնա երկրի նախագահը։ Այս մասին GHN–ին հայտնել է ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման հարցերով գործադիր քարտուղար,Ղազախստանի հատուկ հանձնակատար Սերժան Աբդիքարիմովը։ Նշենք, որ Աստանա է ժամանել նաև Սերժ Սարգսյանը։

Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցում են նաև խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող 10 երկրի կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Բելգիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիխտենշտեյնի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Էստոնիայի վարչապետերը։ Ինչպես նաև սպասվում է, որ Աստանա կժամանեն նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը,Վատիկանի պետքարտուղարը, Անգլիայի,Դանիայի, Իսպանիայի, Լյուքսեմբուրգի, Իսպանիայի, Մալթայի, Չեխիայի և Իսրայելի վարչապետերը, Մոնղոլիայի խորհրդարանի փոխխոսնակը, ԱՄՆ պետքարտուղարը։ Այս մասին հայտնում է Kazakhstan Today–ը։

Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցում են նաև Ավստրալիայի, Ալժիրի, Անդորայի, Եգիպտոսի, Հորդանանի,Կանադայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Թայլանդի, Ուզբեկստանի, Շվեդիայի և Հարավային Կորեայի նախարարները։

Գագաթնաժողովի մասնակիցիների ցուցակում են նաև կազմակերպության գործընկեր –երկրների՝ Մարոկկոյի, Թունիսի և Ճապոնիայի արտգործնախարարների տեղեկալները։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Ստամբուլում 1999 թ։

«Մենք հավաքվել ենք Աստանայում՝ հանուն առողջ դատողության հաղթանակի, որպեսզի շարունակենք մեր ժողովուրդների անվտանգ ապագային ուղղված համատեղ ընթացքը»,–բացման ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Նա հիշեցրել է, որ այդ ճանապարհը սկսվել է 3 տասնամյակ առաջ (1975), երբ ԵԱՀԿ ստեղծմամբ եվրոպական անվտանգության սկզբունքները հաստատվեցին Վանկուվերից մինչ Վլադիվաստոկ»։

«Այժմ սկսում է 3–րդ փուլը, մենք անցնում ենք անվտանգության և համագործակցության նոր մակարդակի՝ ավելի լայն կոորդինատներով՝ օվկիանոսից օվկիանոս։ Խոսքը գնում է անվտանգության միասնական տարածության ձևավորման մասին՝ 4 օվկիանոսների սահմաններոմ. Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս և Հյուսիսային Սառուցյալ օվկինոսից Հնդկական օվկիանոս»,– հայտարարել է Ղազախստանի նախագահը։

Նազարբաևը նաև ընդգծել է «մենք դնում ենք եվրատլանտյան, եվրասիական համագործակցության, միասնական և ամբողջական անվտանգության ձևավորման սկիզբը»։
 

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4