January 28, 2022

Մեդվեդևն ուզում է մշակել փաստաթուղթ՝ ԼՂ հակամարտության «Կարգավորման հիմնական սկզբունքները». Լավրով.-Medvedev to elaborate document on Karabakh conflict: Russian FM

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի նպատակը ղարաբաղյան հակամարտության «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով առաջին կոլեկտիվ համընդգրկուն փաստաթղթի մշակումն է։ Այս մասին Голос России ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ի պատասխան այն հարցին, թե «Աստանայում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների հիմնական գլխացավը ղարաբաղյան հիմնախնդիրն է։ Ինչ եք կարծում, կարելի՞ է որոշ տեղաշարժեր ակնկալել գագաթնաժողովից խնդրի առնչությամբ», Լավրովը հայտարարել է.

«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման աջակցությամբ, ինչպես նաև իր ազգային հատկանիշով՝ հաշվի առնելով մեր բարի հատուկ հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անձամբ է զբաղվում այդ հարցով։ Նրա նպատակն է մշակել ղարաբաղյան հակամարտության «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով առաջին կոլեկտիվ համընդգրկուն փաստաթղթը, որը որպես իրավաբանական պարտավորեցնող փաստաթուղթ կմատնանշեր արդեն խաղաղ համաձայնագրի առնչությմաբ իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները»։

«Մենք սերտ համագործակցում ենք ինչպես ամերիկացի, այնպես էլ ֆրանսիացի համանախագահների հետ։ Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։ Նրանց հանձնարարված է Աստանայի գագաթնաժողովի համար պատրաստել այնպիսի հայտարարություն, որի տակ կկարողանան ստորագրել և՛ Երևանը, և՛ Բաքուն, և՛ համանախագահները»,– ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում իրենք հարաբերական անդորր են նկատում շփման գծում։

«Սակայն առայժմ չեմ կարող ասել, որ Աստանայի գագաթնաժողովում կհաջողվի բեկում ապահովել խնդրի կարգավորման առնչությմաբ։ Դա քրտնաջան աշխատանք է»,– նշել է Լավրովը՝ ավելացնելով. «Եթե Աստանայի գագաթնաժողովն օգնի հետագա առաջընթացի համար, դա արդեն լուրջ ձեռքբերում կլինի»։

Tert.am

Medvedev to elaborate document on Karabakh conflict: Russian FM

Russian President Dmitry Medvedev has an objective to elaborate a document on the basic principles of Karabakh conflict settlement, the Foreign Minister of Russia, Sergey Lavrov, told Golos Rossii radio station in an interview.

Asked whether any progress can be anticipated of the upcoming OSCE summit in Astana, he said: “As one of the co-chairing states of the OSCE Minsk Group, Russia assists in the process of Karabakh conflict settlement, considering our special friendly ties with both Armenia and Azerbaijan. Russian President Dmitry Medvedev deals with the issue on his own. His objective is to elaborate the first comprehensive document entitled The Basic Principles for the Settlement of Karabakh Conflict. As a legally binding instrument it might predetermine the main trends towards the implementation of a peaceful settlement agreement.

We closely collaborate with both French and US co-chairs. Prior to the summit in Astana, the co-chairs had meetings with Armenian and Azerbaijani authorities. They were recommended to prepare a statement that can be signed both by Yerevan and Baku and the co-chairs,” the Russian FM said, adding that there has recently been relative peace on the contact line. 

“I can’t say at the moment whether the Astana summit will mark a turning point in the conflict settlement process as that requires painstaking efforts. But if the summit promotes further progress, that will be a serious achievement,’ he added.

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4