January 19, 2022

ՄԱԿ-ի քարտուղարի կոչը.Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի նախօրեին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մեկնաբանել է միջազգային մի շարք հրատապ խնդիրներ, անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` առանձնահատուկ ընդգծելով Մինսկի խմբի առաքելության նշանակությունը։

«Հուսով եմ, որ կողմերը կշարունակեն բանակցությունների ընթացքում քննարկել բոլոր հարցերը։ Որքան հասկանում եմ` վերջին քննարկումները որոշակի թափ են առել։ Հուսով եմ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը որքան հնարավոր է արագ համաձայնության կհասնեն այս հարցի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բան Կի Մունը եւ կողմերին փոխադարձ զսպվածության կոչ արել։

«Միաժամանակ հորդորում եմ Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ շփման գծում սադրիչ քայլերից եւ հեռացնել շփման գծում գտնվող նշանառուներին։ Դա օգտակար կլինի ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ այն բոլոր խմբերի համար, որոնք լարված աշխատանքով ջանում են արագացնել խաղաղ բանակցությունները», – ասել է Բան Կի Մունը։

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4