January 19, 2022

Սարգսյանն արդեն Աստանայում է.Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին:

Այսօր երեկոյան «Խան Շատիր» կենտրոնում նախատեսված է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի անունից ընդունելությունը` ի պատիվ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների և պատվիրակության անդամների :
Գագաթաժողովին մասնակցելու նպատակով Աստանա են ժամանել ԵԱՀԿ անդամ բոլոր 56 երկրների կամ կառավարությունների ղեկավարները: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Հիշեցնենք, որ 1999 թվականի Ստամբուլի գագաթաժողովից հետո, առաջին անգամ Եվրոպան միավորող ամենամեծ կառույցը համաժողով է գումարում պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4