January 19, 2022

“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ”.Պարզվում է, Ղարաբաղում կողմ են շփման գծում միջազգային ոչ ռազմական դիտորդների տեղակայմանը:-ДРУЗЬЯ АРМЕНИИ И НЕДРУГИ КАРАБАХА.Оказывается, в Карабахе выступают за размещение на линии соприкосновения невоенных международных наблюдателей.

Այդ մասին հայտարարել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Քեմբեկը, Երեւանում ներկայացնելով ԼՂՀ-ում անցկացված սոցհարցման արդյունքը: Հայաստանյան կուսակցությունների ու գործիչների վարկանիշերի ներկայացման խառնաշփոթում այս տեղեկությունը չարժանացավ անհրաժեշտ գնահատականի:
 
Նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատրաստ է խաղաղության. “Նա կողմ է շփման գծից դիպուկահարների հետ քաշմանը եւ այնտեղ ոչ զինվորական միջազգային դիտորդների տեղակայմանը”:
 
Ում է ձեռնտու Ղարաբաղում “ոչ զինվորական միջազգային դիտորդների տեղակայումը”, եւ ում էր պետք նման առաջարկի համար “սոցիոլոգիական հարցումը”:
 
Մինչ այս գրեթե բոլոր սոցհարցումները Ղարաբաղում լիովին բացառել են որեւէ երրորդ կողմի ուժերի տեղակայումը` զինվորական, թե քաղաքացիական: Առավել եւս, ոչ զինվորական դիտորդներ արդեն իսկ կան, ի դեմս Մինսկի խմբի մոնիտորինգի խմբի, եւ յուրաքանչյուր ղարաբաղցի կասի, որ ոչ մի անգամ չի լսել, որ Մինսկի խումբը դատապարտած լինի Ադրբեջանին, առավել եւս` պատժած լինի սահմանին սադրանքների համար:
 
Հատկանշական է, որ Ղարաբաղում երրորդ կողմի ուժերի տեղակայմանը դեմ է նաեւ Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանում Իրանի դեսպան Բահրամին բացահայտ հայտարարել է, թե “օկուպացված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայումը կնշանակի Ղարաբաղի անջատում Ադրբեջանից”:
 
Փաստորեն, Ղարաբաղում որեւէ ուժերի տեղակայումը կնշանակի խնդրի կարգավորում, քանի որ բանակցությունը վարվում է այն բանի շուրջ, թե որտեղով է անցնելու Ադրբեջանի ու Ղարաբաղի սահմանը: Եւ եթե կարգավորման նախագծողներն իրենց նախագծերում օգտվեն “Հայաստանի բարեկամների” հարցումից, նրանք կարող են սխալվել իրենց հաշվարկներում, քանի որ Ղարաբաղը նույնիսկ պաշտոնական մակարդակում կտրականապես դեմ է հանդես գալիս որեւէ երրորդ ուժերի տեղակայմանը:

lragir.am

ДРУЗЬЯ АРМЕНИИ И НЕДРУГИ КАРАБАХА

Оказывается, в Карабахе выступают за размещение на линии соприкосновения невоенных международных наблюдателей. 
 
Об этом заявил представитель НПО ‘Европейские друзья Армении’ Майкл Кэмбек, представляя  в Ереване результаты проведенного в НКР соцопроса. В суматохе представления данных о рейтинге армянских партий и политиков эта информация не удостоилась должной оценки.
Он заявил, что население Нагорного Карабаха готово к миру: «Оно выступает за отвод снайперов с линии соприкосновения и размещение там невоенных международных наблюдателей».
 
Кому выгодно размещение в Карабахе «невоенных международных наблюдателей» и кому была нужна «социологическая платформа» для такого предложения?
 
Практически все опросы в Карабахе до сих пор полностью исключали размещение каких бы то ни было третьих сил в Карабахе – военных или невоенных. Тем более, невоенные представители в лице мониторинговой группы ОБСЕ уже есть, и каждый карабахец может сказать, что ни разу не слышал, чтобы Минская группа  осудила Азербайджан или, тем более, наказала за провокации на границе.
 
Примечательно, что против размещения третьих сил в Карабахе выступает и Азербайджан. А посол Ирана в Азербайджане Бахрами откровенно заявил, что «размещение миротворческих сил на оккупированных территориях будет официально означать отделение Карабаха от Азербайджана». 
 
Фактически, размещение каких бы то ни было сил в Карабахе будет означать урегулирование конфликта, ибо переговоры ведутся, фактически, вокруг того, где должна проходить граница между Азербайджаном и Карабахом. И если проектировщики урегулирования воспользуются в своих разработках опросом «Друзей Армении», они могут ошибиться в расчетах, ибо Карабах даже на официальном уровне высказался категорически против размещения третьих сил.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4