September 19, 2019

«Չորրորդ ինքնիշխանություն». Արտագաղթն ավելացել է 38,7 տոկոսով.Թերթն անդրադարձել է միգրացիոն պետական ծառայության տվյալներին, թե այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածների թիվը 65 հազարով ավելի է Հայաստան ժամանածների թվից:

«Ըստ էության, սա հենց արտագաղթի ցուցանիշն է: Փաստորեն միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է առնվազն 65 հազար մարդ: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ ահռելի թիվ է սա, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 47 հազար: Այսինքն, արտագաղթի ծավալներն աճել են 38,7 տոկոսով: Եւ սա այն դեպքում, երբ 2009-ը ճգնաժամային տարի էր, իսկ այս տարի իբր հաղթահարել են ճգնաժամը: Ստացվում է, որ եթե նույն տեմպերով շարունակենք «հաղթահարել», մոտ 30 տարի հետո Հայաստանում ոչ մի մարդ չի մնա, իսկ եթե աճի տեմպերը պահպանվեն, Հայաստանը կդատարկվի 11-12 տարում:

Համեմատության համար նշենք, որ Արեւմտյան Հայաստանը վերջնականապես հայաթափելու համար Թուրքիայի իշխանություններից պահանջվեց մոտ 600 տարի: Երեւի նրանք չէին «ֆայմում» հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել»,- գրում է թերթը:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4