July 19, 2019

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը չի քննարկելու.ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած բանաձեւը չի քննարկելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը, հաղորդում էNEWS.am-ի թղթակիցը:

«Բանաձեւը հանվել է ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգից»,- հայտարարեց Ավագյանը, կրկին հաստատելով Երեւանի դիրքորոշումը, ըստ որի բանակցային գործընթացը պետք է ընթանա բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձեւը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում չքննարկելու խնդրանքով ՆԱՏՕ-ին է դիմել նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ նշվում էր, որ ԼՂ խնդրի վերաբերյալ բանաձեւի նախագիծը ներառվելու է Վարշավայում նոյեմբերի 12-16-ին կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ նիստերի օրակարգ: Բանաձեւը պատրաստել էր կանադացի համազեկուցող Ռեյնալդ Անդրեյչուկը, որի քվեարկությունը պետք է լիներ նոյեմբերի 14-ին:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4