September 18, 2019

«Ժամանակ». Զինվորին դաժանաբար ծեծած սպային ձերբակալել են.Թերթը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը,

ով մեղադրվում է ժամկետային զինծառայող 18-ամյա Էրիկ Գրիգորյանին քնած մնալու պատճառով դաժանաբար ծեծելու մեջ: Զինծառայողը ուղեղի ցնցմամբ, սալջարդերով եւ քթի կոտրվածքով տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:

Թերթը նշում է նաեւ, որ շուտով դատարան է մտնելու հայտնի Youtube-յան հերոս, «Եղնիկներ» կոչվող զորամասի մայոր Սասուն Գալստյանի գործը: Վերջինս արդեն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանազանցություն:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4