
2015թ. ապրիլի 24-ին ամերիկահայերը խոշոր միջոցառումներ են կազմակերպելու Միացյալ Նահանգներում, և հարկ է, որ ամերիկաբնակ թուրքերն արդեն սկսեն մտածել դրանց հակազդելու մասին: Այս մասին, Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրք-ամերիկյան գործարար միության նախագահ Ուղուր Թերզիօղլուն։
«2015թ. ապրիլի 24-ին 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցն է, և այդ պատճառով հայերը տարբեր միջոցառումների և զանգվածային քայլերթի են նախապատրաստվում: Մենք էլ մեր հերթին պետք է հակաքայլեր նախապատրաստենք դրա դիմաց: Թուրքերը հենց այս պահից պետք է պատրաստվեն 2015 թվականին և սկսեն աշխատել երիտասարդական միավորումների, գործարար աշխարհի և հասարակական կազմակերպությունների հետ: Պետք է կարևորել լոբբիստական գործունեությունը»,- հայտարարել է Թերզիօղլուն` նշելով, որ 2015թ. ապրիլի 24-ին 3 միլիոն հայեր Վաշինգտոնում քայլելու են ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:
tert.am
Leave a Reply