January 16, 2021

Այսօր Աշխատավորների օրն է

Ավելի քան 140 երկրում մայիսի 1-ին տոնում են Աշխատավորների օրը:

1886 թվականի մայիսի 1-ին բանվորական հուզումներ եղան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ: Հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:

Ավելի ուշ՝ 1889 թվականին, Փարիզի Կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների,հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի:

20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4